Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ էլ որեւէ մեկը փաստերի դեպքում չի խուսափի». Ալեն Սիմոնյան

Հունիս 22,2020 13:05

«Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել, սրա մասին է պետք խոսել, իսկ խափանման միջոցը, իմ ենթադրությամբ, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի, կորոնավիրուսի հետ: Գուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են պատճառներ՝ ընտրելու այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատազրկումից զրկելու հետ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով դատարանի որոշմանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս արձանագրումները կարեւոր են, որովհետեւ շատ քաղաքացիների մոտ տպավորություն է, թե դատարանը բաց է թողել պարոն Ծառուկյանին»,-նկատեց նա:

Դիտարկմանն ի պատասխան, որ դատարանի անաչառության հետ կապված կասկածներ են հնչում, Սիմոնյանը նշեց. «Դատական համակարգի խնդիրները բոլորին են հայտնի եւ կարիք չկա ամեն դատական ակտից հետո գնահատական տալու»:

Ինչ վերաբերում է փաստին, որ ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ քրեական գործ հարուցվեց, իսկ ՀՀԿ-ի դեպքում նման գործեր չկան, Սիմոնյանը շեշտեց. «Որեւէ մեկը չի կարող բացառել, որ առաջիկայում քննություններ չեն լինի: Որեւէ մեկը թող չկասկածի»:

Լրագրողի նկատառմանը, թե Սամվել Ալեքսանյանն, օրինակ, արդեն դուրս է եկել քաղաքականությունից, Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Սամվել Ալեքսանյան ասելիս անձը նկատի ունե՞ք, թե՞ ամբողջ համակարգը: Որեւէ մեկն ապահովագրված չէ: Հո չե՞նք կարող ամեն ինչ միանգամից… քրեական գործեր են, ժամկետներ են, հիմնավորումներ են, խնդիրներ են…Հասկանում եմ, ում անունը ժամանակին լսել են, ուզում են հիմա նրանց «հրապարակում այրեն», բայց ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ ես, ոչ որեւէ մեկը փաստերի դեպքում չի խուսափի: Գործընթացը շարունակական է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930