Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվելուց հետո. «ՌԻԱ Նովոստի»

Հունիս 22,2020 11:53

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է շարունակել վերականգնողական բուժումը կալանքից ազատ արձակվելուց հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Քոչարյանը նախատեսում է ավարտել վերականգնողական բուժումը մեկ շաբաթվա ընթացքում, գնահատել ներքաղաքական ստեղծված իրավիճակը, նախանշել ծրագրեր՝  տեսանելի ապագայի համար»,- ասել է Սողոմոնյանը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել 2 միլիարդ դրամի չափով գրավի դիմաց՝ հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վճռի համաձայն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930