Լրահոս
Օրվա լրահոսը

Անհիմն ազատում են աշխատանքից, վերջնահաշվարկ չեն իրականացնում. ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները

Հունիս 22,2020 11:43

Աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ, աշխատանքից անհիմն ազատումներ, վերջնահաշվարկի չիրականացում․ Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքներով հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները.

1)գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում,

2)աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից,

3)գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը,

4)գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում,

5)աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին գործատուներն աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում չեն ծանուցում,

6)առանց աշխատողների համաձայնության գործատուները նրանց այլ աշխատանքի են փոխադրում և այլն:

2019 թվականի գործունեության զեկույցն, օրինակ, վկայում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիները բարձրաձայնել են նաև իրենց աշխատանքային իրավունքների խախտման այլ դեպքերի մասին:

Տարածված և համակարգային խնդիրներից է՝
• աշխատանքի ընդունվելիս աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը․
• աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրելուն հարկադրելը․
• կատարած արտաժամյա աշխատանքի համար աշխատողին չվարձատրելը և այլն։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման խնդիրների հիմնական պատճառների թվում է իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկման պակասը:

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով։

2019 թվականի տարեկան հաղորդումը, որպես խնդիր, արձանագրվել է նաև այն, որ մեր երկրում բացակայում է աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին և քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման միակ տարբերակը դատարան դիմելն է։ Դատարան դիմելուց էլ մարդը խուսափում է, քանի որ հայտնվում է դատական երկարատև քաշքշուկների մեջ և վստահություն էլ չունի՝ արդյոք կհասնի դրական արդյունքի։

ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930