Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել»

Հունիս 22,2020 11:06

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ՖԲ էջում գրառում է կատարել.

Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն,

Ձեզ եմ ներկայացնում Վենետիկի հանձնաժողովի այսօր հրապարակվելիք կարծիքի 60-րդ կետը, որտեղ բառացիորեն նշված է, մեջբերում եմ.

«Հայաստանի Սահմանադրության 168( 2) և 169(2)-րդ հոդվածները նախատեսում են սահմանադրական փոփոխությունների սահմանադրական վերանայումը (ստուգումը):168(2)-րդ հոդվածը, սահմանում է, որ Սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Նման վերանայման(ստուգման) ՊԱՐՏԱԴԻՐ բնույթը հստակորեն սահմանված է 169(2) հոդվածում, որի համաձայն Ազգային ժողովը 168(2) հոդվածով նախատեսված դեպքերում դիմում է (պետք է դիմի ) Սահմանադրության փոփոխության հարցով:»

Պետք է նշել, որ հաջորդիվ տեքստում (69) Հանձնաժողովը նշել, է, որ եթե Սահմանադրությունը, ինչպես օրինակ Հայաստանի Սահմանադրությունը, նախատեսում է նման ex ante (նախնական) վերանայման հնարավորություն, ապա նման կանոնը պետք է պահպանվի:

Հարգելի’ պատգամավորներ,

Այլ կերպ ասած, եթե դուք չեք դիմում Սահմանադրական դատարան, (ինչ խուճուճ ու ախմախ հիմնավորմամբ էլ դա լինի) ապա Ձեր արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի իշխանության յուրացում և սահմանադրական կարգի տապալում հանցակազմերին:

Իշխանափոխությունից հետո տարբեր դրվագներով տարբեր մարդիկ բազմիցս տապալել են սահմանադրական կարգը, բայց նման հավաքական կերպով իշխանություն յուրացնելու և սահմանադրական կարգ տապալելու դեպք դեռևս չի եղել:

Անիրավության այսքան բարձր նշաձող երբևէ դեռևս չի սահմանվել:

Ավելին, առանց սահմանադրական վերահսկողության սահմանադրական փոփոխությունները միանգամից ապալեգիտիմացնում է նաև հետագայում ընտրվելիք ՍԴ դատավորներին:

Հարգե՜լի խորհրդարանական ընդդիմություն

Եթե դուք իրապես հետևողական եք ձեր քաղաքական առաջնայնություններում և պայքարում, ապա վստահաբար կարող ենք արձանագրել, որ չդիմելով Սահմանադրական դատարան, դուք ևս մասնակից կդառնաք իշխանության կողմից բեմադրված հերթական խայտառակությանը` անկախ այն հանգամանքից կողմ կքվեարկեք նախագծին, թե ոչ:

Հարգելինե՜ր

Այս նախագիծը այլևս արտակարգ դրության հետ կապ չունի: Նախագծի ընդունումը կամ չընդունումը Հայաստանի միջազգային իրավական հեղինակության հարցն է: Մի հանդուրժեք, որ այն հերթական անգամ իշխանության կողմից տրորվի:

Կից նկարում՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետը։ Ժամեր անց այն կլինի հրապարակային։ Մեկնաբանություններում ձեզ համար կտեղադրեմ նաեւ վերաբերելի կետերը։

Կետ 82 «Հանձնաժողովը ափսոսում է, որ իր կարծիքի հաստատման օրը Հայաստանի խորհրդարանում ներկայացվել է սահմանադրական փոփոխությունների առաջարկ, որը չի համապատասխանում կարծիքում նշված ռեկոմենդացիաներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930