Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» Վենետիկի հանձնաժողովի պատասխանը չի ստացել. գոնե մի քանի օր սպասեին». ԼՀԿ պատգամավոր

Հունիս 22,2020 10:57

«Իմ քայլը» խմբակցության իրավաբան-պատգամավորները դեռեւս փետրվարին ելույթ էին ունենում ու ամբիոնից ասում, որ իրենք սխալ են, որ այս հարցը բացառապես հանրաքվեով կարելի է լուծել, որովհետեւ սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ-ի կողմից նման հարցով որոշման կայացում, որ դատական իշխանությանը վերաբերող ցանկացած հոդվածի փոփոխություն պետք է հանրաքվեի միջոցով լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստում սպասվելիք՝ ՍԴ-ին առնչվող օրինագծի քննարկմանը՝ ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Բայց հիմա պարզվում է, որ կարող է… հուսանք՝ մեր գործընկերները կբացատրեն, թե ինչու է փոխվել իրենց վարքագիծը: Սա անտրամաբանական վարքագիծ է, որը, չենք հասկանում, թե ինչով է պայմանավորված: Մասնագիտական հարցեր կան, որոնց պատասխանները չստացած՝ «Իմ քայլի» մեր գործընկերներն առաջ են գնում եւ ներգրավում պետականությունը, որը կամաց-կամաց գցում է իր վարկը միջազգային հանրության առաջ: Չի կարելի անտեսել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Այն չեն ստացել: Գոնե մի քանի օր սպասեին, նոր այս գործընթացը շարունակեին»,-շեշտեց Տարոն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ այս հարցով արդարադատության նախարարությունը դիմել էր ԵԽ Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, բայց այն չստացած՝ օրինագիծը բերում է ԱԺ:

Իսկ թե ինչու ԱԺ-ն չի կարող ՍԴ-ի հարցով որոշում կայացնել, ինչպես իր խոսքի սկզբում ասաց Տարոն Սիմոնյանը, վերջինս պարզաբանեց. «Խորհրդարանը բերվելիք օրինագծի առնչությամբ ՍԴ-ին չի դիմել, իսկ դա խախտում է սահմանադրության այն հոդվածը, ըստ որի՝ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ խորհրդարանն առաջին ընթերցումից հետո պետք է դիմի ՍԴ: Սա իմպերատիվ դրույթ է: Եթե սա չի պահպանվում, խախտվում է սահմանադրությունը: Հասկանում ենք՝ իշխանությունը պնդում է, որ ՍԴ-ն ինքն իր վերաբերյալ որոշում չպետք է կայացնի, բայց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ինչի՞ համար է ստեղծվել»:

Լրագրողի նկատառմանն ի պատասխան, որ ԱԺ բերվելիք օրինագծով ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին հնարավորություն է տրվում որպես դատավոր պաշտոնավարելու, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը կասկած հայտնեց, որ այստեղ գուցե գործարք է եղել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930