Լրահոս
Օրվա լրահոսը

Խաշթառակում մեկնարկել են խարխուլ տանիքը նորով փոխարինելու աշխատանքները

Հունիս 22,2020 13:00

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բնակվող Գուլակյաններն ազատվել են փլուզման եզրին գտնվող տանիքից: Ընտանիքում հասցրել են զգալ հնարավոր վտանգի հետեւանքները: Ավելի քան կես դար առաջ կառուցված տան առաստաղը մի օր «իջել է»՝ գարնանային անձրեւներից խոնավացած հողի ծանրության տակ: Երջանիկ պատահականությամբ, խոհանոցում այդ ժամին ոչ ոք չի եղել: Նախկին պատկերն այլեւս չկա:

Երեք դուստրերի եւ կնոջ հետ, արդեն 17 տարի հորաքրոջ տանն ապրող զինվորական Հարությունը, աշխատանքի բերումով, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում մենակ թողնել ընտանիքը եւ լուրջ տագնապ է ապրում մինչեւ վերադարձը: Սկսված աշխատանքների արդյունքում, այդ տագնապը շուտով անցյալում կմնա: Հարությունն ամբողջությամբ քանդել է փլուզվող տանիքը: Սկսվել են նորի կառուցման աշխատանքները՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շրջանակներում:

«Հին տանիքն այլեւս չկա: Այն շատ խարխուլ վիճակում էր: Դրանցի ազատվել ենք: Հիմա կարեւոր աշխատանքներ ենք իրականացնում: Հնից միայն հիշողություններն են մնացել: Իսկ նորը պետք է ամուր լինի»,- ասել է ընտանիքի հայրը՝ Հարություն Գուլակյանը:

Իրավիճակով պայմանավորված, գործընկեր կազմակերպությունները չեն մասնակցում կամավորական աշխատանքներին, սակայն գործընթացը մնում է նրանց ուշադրության կենտրոնում: Նոր տեխնոլոգիաները դարձել են տանտերերի հետ կապող հիմնական օղակը:

«Հարութ, ձեր ընտանիքում չեմ եղել, բայց մեր թիմերի հետ աշխատանքային հեռավար շփումների արդյունքում, բավականաչափ տեղեկացված եմ։ Թեեւ սահմանապահ գյուղում չեք ապրում, բայց հայրենի երկրի սահմաններն եք պահպանում՝ որպես զինվորական։ Մենք էլ փորձում ենք Ձեր թիկունքն ամուր պահել՝ նման ծրագրերով: Ամուր մնացեք եւ զգույշ եղեք, որովհետեւ կա նաեւ երրորդ անհրաժեշտ գործը. առողջ մնալը։ Այսօր Ձեզ հետ խոսում եմ տեսազանգով, բայց հուսով եմ, որ երբ վիրուսի վտանգը չեզոքանա եւ այս ամենն ավարտվի՝ կհանդիպենք»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ, հեռավոր մարզում ապրող եւս մեկ ընտանիք շուտով կազատվի տարիների խնդրից:

«Առավոտ» օրաթերթ
20.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930