Վերջին երկու ամիսը մի ամբողջ հավերժություն են թվում բժիշկ-ռադիոլոգ Անահիտ Հունանյանի համար։ Ապրիլի 15-ից նա աշխատում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հոսպիտալացված կորոնավիրուսային վարակակիրների հետ։
«Զանգահարեցի Առողջապահության նախարարություն, որ եթե բժիշկ-ռադիոլոգի կամ սոնոգրաֆիստի կարիք լինի, պատրաստ եմ միանալ բժշկական թիմին։ Արձագանքը չուշացավ։ Մի քանի օր անց արդեն սկսեցի աշխատել կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ»,- պատմում է բժշկուհին և հավելում, որ որոշում կայացնելիս ամենից դժվարը յոթամյա որդուն չտեսնելու մտքի հետ համակերպվելն է եղել։
Խոստովանում է՝ նպատակ է ունեցել աշխատել ընդամենը 1 ամիս, սակայն ժամանակն արագ է անցել և գիտակցելով, թե որքան կարևոր է իր օգնությունը պացիենտների համար, մնացել է և արդեն իսկ, իր բառերով, ընտանիքի անդամ դարձած մյուս բուժաշխատողների հետ, շարունակում է պայքարել վարակի դեմ։
Բայց այս վիրուսն անտեսանելի է և անհանդուրժող, մոտենում է առանց զգուշացնելու, եւ մի օր ինքն էլ է թեստ հանձնել։
Կարդացեք նաև
«Առաջին իսկ օրերից, սկզբում վախով, ապա ավելի սառը, գիտակցել եմ, որ վարակվելուս հավանականությունը մեծ է, սակայն, երբ մեկուկես ամիս հետո թեստիս պատասխանը եկավ դրական, շատ անսպասելի էր, դատավճռի պես մի բան էր մտնել հիվանդասենյակ և որպես բժիշկ, և որպես հիվանդ»,-պատմում է բժիշկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում