Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» ղեկավարությունը մարզաձեւի միջազգային գերատեսչությունների եւ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի հետ որոշել է, որ մրցաշարը, չնայած կորոնավիրուսի համավարակի վտանգին, կանցկացվի աշնանը եւ կտեւի երեք շաբաթ՝ սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 11-ը:
Որոշում է կայացվել նաեւ, որ կորտում տեղի ունեցող իրադարձություններին կարող են հետեւել հանդիսականները, որոնց համար կապահովվեն անվտանգության բոլոր կանոնները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ