Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպքից 2-ը արդեն վարակված անձի հետ կոնտակտավորներից են, իսկ 6-ը բերվել են արտերկրից: Այս մասին ասել է Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Նոր հիվանդների վիճակը բավարար է, բոլոր նոր դեպքերի վարակման աղբյուրները՝ հաստատված:
Հունիսի 21-ի դրությամբ՝ երկրում վարակի 906 դեպք է հաստատվել, որոնցից 8-ն՝ այսօր: Վարակաբանի գնահատմամբ՝ համաճարակային իրավիճակը երկրում վերահսկելի է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում