Ինչպես արդեն հայտնել ենք, անհայտ անձը, ենթադրաբար, կրակել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան պատուհանին։
Aravot.am-ը Գեղամ Մանուկյանին խնդրեց անդրադառնալ կատարվածին։
«Այսօր առավոտյան եմ հայտնաբերել։ Այն, ինչ որ տեսել եմ, ենթադրաբար կրակոց էր, դիմել եմ ոստիկանություն։ Հետո քննիչ է եկել։ Խոստացել են բալիստիկ փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե կրակոցը ո՞ր ուղղությամբ է եղել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ