Այսօր, հունիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել է Երևան քաղաքի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակչի տան պատուհանի ապակին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարկածներից մեկն այն է, որ վնասվածքն առաջացել է կարկոցի հետևանքով, քանի որ միայն կարակոցի արդյունքում նման վնասվածք կլիներ ապակու վրա։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում