Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «ԵԽ զեկույցը Ադրբեջանին շահարկելու հնարավորություն է տալիս. օկուպացված տարածքներում այլ երկրների զինված ուժերի ներկայությունը կարող է վերաբերել նաեւ Արցախին»

Հունիս 21,2020 19:15

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի վերջին զեկույցի Հայաստանին եւ Արցախին վերաբերող, ինչպես ինքն է նշել, խնդրահարույց ձեւակերպումներին, ինպես նաեւ «նախկինիզմին» եւ մի շարք այլ հարցերին:

Մինչ բուն թեմային անցնելը, Աշոտյանն ասաց՝ ուրախ է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորված չեն. «Հուսով եմ՝ արդարադատությունը Հայաստանում ոչ թե տարերային բնույթ կկրի, այլ համակարգային բնույթ կկրի»:

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի զեկույցին, ապա Աշոտյանն ասաց՝ ԵԽ-ն ամսի 19-ին ընդունել է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ իր ռեկոմենդացիաները՝ կապված Արեւելյան գործընկերության ներկա եւ ապագա նախագծերի եւ գնահատականների հետ: Աշոտյանն այս փաստաթուղթը համեմատեց 2017 թվականին ընդունված նմանատիպ փաստաթղթի հետ, այդ տարի գագաթնաժողովին մասնակցել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս տարվա նախնական փաստաթուղթն ընդունելի չէր Հայաստանի համար՝ Արցախի խնդիրի համատեքստում, եւ ես ու իմ գործընկերները մեծ ջանքեր գործադրեցինք, որպեսզի զեկույցի առաջին նախագիծը ենթարկվի  փոփոխությունների՝ Արցախյան հակամարտության հարցով տեղ գտնեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք հարիր են Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին եւ հայտարարությունով սատարող Եվրոպական միությանը: «Իմ քայլը» խմբակցությունը եւ ԱԺ ղեկավարությունը մատը մատին չեն տվել այս զեկույցում հայանպաստ ձեւակերպումներ առաջ մղելու եւ առաջարկելու եւ ոչ հայանպաստ ձեւակերպումները հանելու համար: Այդ աշխատանքն ամբողջությամբ մնացել էր արտախորհրդարանական ուժերի ուսերին՝ այս աշխատանքով զբաղվել է ՀՅԴ Հայ Դատի եվրոպական գրասենյակը, ես եւ Դավիթ Շահնազարյանը»,-վստահեցրեց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանը հայտարարեց. «2020  թվականի այս զեկույցում ձեւակերպումները արցախյան հարցում շատ են զիջում 2017 թվականի նմանատիպ փաստաթղթին: 2017 թվականին ընդունված փաստաթղթում ԵԽ-ն, խոսելով արցախյան հակամարտության մասին, գնահատականներ տալով՝ ընդգծել է, որ սատարում է հիմնարար սկզբունքները՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները: Այսինքն, այդ  փաստաթղթի մեջ հատուկ նշված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում: Երկու օր առաջ ընդունված փաստաթղթում, ցավոք, այդպիսի հիշատակում չկա, բայց մենք կարողացանք առավելագույնը բրդել, որպեսզի հասնենք նրան, որ ձեւակերպումը ներառի 2009 թվականի հիմնարար սկզբունքների մասին հիշատակումը: Ավաղ, ավելին չստացվեց, որովհետեւ մենք չունենք որեւէ պետական լծակ, մանդատ ավելի մեծ ճնշում՝ աշխատանք տանելու եվրոպացի գործընկերների հետ»:

Փաստաթղթում առկա մյուս խնդիրն, ըստ Աշոտյանի, այն է, որ ԵԽ-ն, խոսելով ԱլԳ երկրների մասին, խոսում է օկուպացված տարածքների մասին. «Եվ եթե 2017 թվականի զեկույցում ձեւակերպումն այնպիսին էր, որ դա վերաբերում էր ՌԴ կողմից, այսպես ասած՝ օկուպացված մի շարք տարածքներին՝ տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտների համատեքստում, ապա այս տարվա զեկույցում այդ տարբերակումը չկա: Այս ձեւակերպումը խնդրահարույց է, որովհետեւ ադրբեջանական կողմին տալիս է շահարկելու հնարավորություն, որ օկուպացված տարածքներում այլ երեկրների զինված ուժերի ներկայությունը կարող է վերաբերել  նաեւ, ցավոք, Արցախին»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10222036048868413/

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930