ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և Արցախի նախագահի հասցեին անձնական վիրավորանքներ արտահայտող բառապաշարի օգտագործմամբ հասան մինչև հատակը: Հրամա՞ն էին ստացել, թե՞… Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Հարությունյանն իր խոսքում անձնապես չի վիրավորել որևէ մեկին: Ասում են՝ ճշմարտությունը մերկ է, և օբյեկտիվ իրականությունը գուցե հաճելի չէր շատերի ականջին, բայց ո՞ւր մնացին մարդկային դաստիարակության տարրական կանոնները:
Պարոնա՛յք, անկախ ձեր վարքից, բարեկրթության աստիճանից, անցած ուղուց, ժողովրդի հանդեպ իրագործած անհատական և կամ թիմային մեղքերից, այդ թվում՝ Արցախի հանդեպ ցուցաբերած «վասալական» վերաբերմունքից, որի մասին առաջիկայում հավանաբար առիթ կստեղծենք անդրադառնալու, միևնույն է՝ դուք էլ ունեք մարդկային արժանապատվություն և ընտանիքի անդամներ. ուստի, ի տարբերություն ձեզ՝ մենք չենք պատրաստվում իջնել հատակը, հույսեր չփայփայե՛ք…
Առանձին-առանձին չեմ անդրադառնա այդ արձագանքներին, քանի որ դրանց հեղինակներն այդ կերպ ընդամենը ցույց են տվել իրենց քաղաքական մտքի ու փորձառության սնանկությունը: Ընդամենն արձանագրում եմ, որ եթե սույն գրառմանս տակ էլ շարունակեք փնթի կերպով նույն մեկնաբանությունը տարբեր կեղծ օգտատերերի անուններով մի քանի անգամ հրապարակել, կրկին արգելափակելու եմ:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/poghosyan.vahram/posts/3738874319463061