ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ մասնաճյուղ, որտեղ դատավոր Պապոյանն այսօր հրապարակելու է նրան կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդության մասին իր որոշումը:
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք նախապատրաստվել են դատարանի ցանկացած որոշման: «Մասնավորապես, մենք դատարանի առջեւ բարձրացրել ենք բոլոր հարցերը՝ թե իրավական, թե քաղաքական հետապնդումների հետ կապված, թե նմանատիպ այլ հանգամանքներից բխող: Մենք տեղեկացրել ենք նաեւ եւ դատարանը տեղյակ է, որ պարոն Ծառուկյանը 64 տարեկան է եւ գտնվում է կորոնավիրուսի ռիսկային խմբում»:
Դատարան մտնելուց առաջ մեր հարցին, թե ինչպե՞ս է տրամադրությունը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ուժեղ եւ հզոր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ