Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը, ինչպես միշտ, մերն է

Հունիս 21,2020 12:00

Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ու ավարտվեց «իմքայլականների» ու անձամբ Նիկոլ Փաշինյանի անվիճելի հաղթանակով, և չնայած այդ հաղթանակին գրեթե անմիջապես հաջորդեց կորոնավիրուս կոչեցյալ անհեթեթությունը, այդուհանդերձ, ասել, թե թավշյա հեղափոխության հաղթանակին հիմնականում անհեթեթություններ ու անհաջողություններ են հաջորդել, միանգամայն սխալ կլինի:

Ասածս առաջին հերթին վերաբերում է Արցախում տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններին, որի հաջողությունը ոչ միայն այն էր, որ այդ ընտրություններն անցան միանգամայն ազատ ու արդար, այլև այն, որ Արցախի նախագահի վերջին ընտրություններում անվիճելի հաղթանակ տարած և Արցախի նախագահ դարձած Արայիկ Հարությունյանի նախագահական հաղթանակը միանգամայն համահունչ էր «իմքայլականների» և անձամբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխության հաղթանակին:

Նախքան Արայիկ Հարությունյանի հաղթանակը ենթադրվում էր, որ Արցախի նախագահական այս ընտրությունները կանցնեն միանգամայն կոնֆլիկտային պայմաններում, ու նաև ենթադրվում էր, որ Սամվել Բաբայանն ու այլ կոնֆլիկտային անհատականություններ տեղները հանգիստ չեն նստի: Բայց լավ էլ հանգիստ նստեցին և հատկապես Սամվել Բաբայանը տեղը հանգիստ նստեց: Ավելին. Սամվել Բաբայանն իրենից կախված ամեն ինչ արեց, որ Արցախի այս վերջին ընտրություններն անցնեն անկոնֆլիկտ ու անաղմուկ, մինչդեռ Հայաստանի ընդդիմադիրներն ամեն ինչ անում են, որ Փաշինյանի ու «իմքայլականների» թավշյա հռչակած հեղափոխությունը թավիշազուրկ լինի:
Ինչ վերաբերում է Արցախի նորընտիր իշխանությունների և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, դրանք առավել հարթ ու ներդաշնակ են, քան երբևէ եղել են Հայաստանի ու Արցախի ղեկավարության հարաբերությունները: Բոլորս ենք հասկանում ու գիտակցում, որ այդ հարաբերությունների ներդաշնակությունից է կախված Ղարաբաղի ճակատագիրը, որով շահագրգռված են շատերը՝ Պուտինից ու Ռուսաստանից սկսած և այլ երկրներով ու անհատներով վերջացրած:

Կարևորն այն է, որ մեր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նորընտիր ղեկավարության միջև որևէ հակասություն գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ, իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը մշտապես կգտնվի Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Ղարաբաղի ճակատագիրը կտնօրինեն Հայաստանն ու Հայաստանի ղեկավարությունը, այլ ոչ թե Ռուսաստանը, Պուտինն ու այլք, և Արցախի ճակատագիրը մշտապես կախված կլինի ոչ միայն Հայաստանից ու Հայաստանի ղեկավարությունից, այլև իրենից` Արցախի նորընտիր ղեկավարությունից` Արայիկ Հարությունյանից, ում անհատականությունն ավելի քան հույս է ներշնչում, որ Արցախի նորընտիր նախագահն ու թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կատարելապես կհամագործակցեն, այլև իրենցից կախված ամեն ինչ կանեն, որ Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը շարունակեն Ղարաբաղը Հայաստան համարել, ինչպես որ մշտապես են համարել, և Ղարաբաղի ժողովուրդն էլ Հայաստանն իր հայրենիքը կհամարի, ինչպես որ մշտապես է համարել:
Կարևորն այն է, որ Արայիկ Հարությունյանի ընտրությունը նպաստելու է դրան, քանզի, համոզված ենք, որ վարչապետ Փաշինյանն ու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանի ու Արցախի հարցերում նույն կերպ են մտածում:

Ինչպես որ` մենք բոլորս ենք մտածում:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930