Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հացով եւ կակաչի սերմերով պուդինգ՝ հեշտ, յուրահատուկ եւ մատչելի

Հունիս 21,2020 14:30

Մեկ-երկու օրվա հացի օգտագործման մի հրաշալի եղանակ էլ դրանով այս անգլիական աղանդերը պատրաստելն է, որը կարող է նաեւ որպես հագեցնող նախաճաշ ծառայել:

Անհրաժեշտ մթերքները

Հաց- 200-300 գրամ

Կաթ-1 բաժակ

Կարդացեք նաև
Հացով պուդինգ

Ձու-3 հատ

Շաքարավազ-3/4 բաժակ

Վանիլի մզվածք- 1 ճաշի գդալ

Կակաչի սերմեր-1 ճաշի գդալ

Չամիչ-1 ճաշի գդալ

Կոնյակ-2 ճաշի գդալ

Կարագ-50 գրամ

Պատրաստման եղանակը

Չամիչն ու կակաչի սերմերը լցրեք մի տարայի մեջ, վրան լցրեք վանիլի մզվածքն ու կոնյակը, թողեք առնվազն 10 րոպե:

Ձուն եւ շաքարավազը լավ հարեք, ավելացրեք նաեւ հալեցրած կարագն ու կաթը, կրկին հարեք: Հրակայուն տապակը կարագոտեք:

Հացը կտրատեք կամ շերտերով կամ մանր կտորներով ու լցրեք տապակի մեջ: Կաթնա-ձվային խառնուրդին ավելացրեք կոնյակով կակաչի սերմերը, եւ այդ ողջ խառնուրդը լցրեք հացի վրա:

Դրեք նախապես 175-180 աստիճան տաքացրած ջեռոցը 20-25 րոպեով: Հանեք եւ մատուցեք տաք վիճակում, վրան լցնելով կամ եփված կրեմ, կամ պաղպաղակ, կամ պարզապես թթվասեր:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930