Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան․ Կառավարությունը լիազորել է մի կազմակերպության, որը նույնիսկ արտոնագիր չունի

Հունիս 20,2020 22:53

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը շաբաթ հրապարակեց իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկումը։

Նա այս անգամ անդրադարձավ Գյումրիում մաքսատան կառուցմանը․ «Գյումրու մաքսատան վրա ծախսվել է մոտավորապես ավելի քան 2 միլիարդ դրամ։ Եվ յուրաքանչյուր շինարարություն սկսվում է հաշվարկից և ճարտարապետական աշխատանքներից։ Եվ ես, որպեսզի չմտնեմ դրա մեջ, սկսեցի ամենասկզբից՝ վերցրեցի առաջին իսկ թուղթը, նայեցի՝ իսկ ո՞վ է արել ճարտարապետական հաշվարկային աշխատանքները, «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն։ «Ատրում թիմ» ՍՊԸ-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության որոշումով՝ առանց տենդեր՝ ուղիղ գնման իրավունքով, տալիս է իրավունք կազմակերպելու այդ բոլոր աշխատանքները՝ նախագծերը, հաշվարկները, և այլն։ Եթե չեմ սխալվում, օգոստոսի 8-ին։ Ամեն ինչ լավ կլիներ, եթե լիներ տենդեր, և ավելի կարևորը՝ եթե «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն ունենար արտոնագիր։ Որովհետև «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն մի կազմակերպություն է, որը երբեք չի մասնակցել որևէ տենդերի, որը երբեք չի արել որևէ խոշոր պետական աշխատանք, որը աննկատ կազմակերպություն է։ Ես կասկածի տակ չեմ դնում պրոֆեսիոնալիզմը, ես ուղղակի ֆիքսում եմ փաստերը։ Արտոնագիր է ստանում Հայաստանի Հանրապետության պետական օրգաններից օգոստոսի 26-ին։ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության որոշումով լիազորում է մի կազմակերպությանը, որը նույնիսկ արտոնագիր չունի»։

Միքայել Մինասյանի խոսքով, «Ատրիում թիմ» ՍՊԸ-ն, ըստ լուրերի, ուղիղ կապված է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հետ, որը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհին է։  

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930