«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ընկերներ,
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։
Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձևավորում և ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու և այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։
Կարդացեք նաև
Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։
Առողջ եղեք և գնում ենք առաջ․․․»։
https://www.facebook.com/aghazinyan/posts/10213205591654552
Վերջապես.