Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի «պորտը տեղը դրեցին» ու կոչ արեցին ԵԺԿ-ին հանգիստ նստել տեղը․ Նաիրա Զոհրաբյան

Հունիս 20,2020 20:19

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փաստորեն, երբ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթաժողովն ընդունեց հայտարարություն, որում իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի հետ կապված և կոչ էր անում իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից, դրանից հետո սկսվեց աննախադեպ մի բոլոլա:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ մի այլ ձևի ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի «պորտը տեղը դրեցին» ու կոչ արեցին ԵԺԿ-ին հանգիստ նստել տեղը: Առ այս պահը ԵԺԿ-ին պատին ծեփելու և պինցետով ախտահանելու կոչեր դեռ չեն հնչել, բայց, ամեն ինչ առջևում է:
Ընդամենը թեթևի մեջ հիշեցնեմ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը Եվրոպայի ամենամեծ վերազգային կուսակցությունն է, որի անդամ են ԵՄ բազմաթիվ երկրների իշխող կուսակցություններ, իսկ ԵԺԿ նշյալ սամիթին մասնակցում էին, օրինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների նախագահներ և վարչապետեր:
Բայց դա կապ չունի, նրանց բոլորի պորտը իշխանության տարբեր սուբյեկտներ տեղում դրեցին տեղը:
Ի վերջո, ո՞վ են նրանք:

Էդ ինչո՞ւ Անգելա Մերկելը չէր խոսում էն ժամանակ, երբ Ֆրիդրիխ Բարբարոսան իր զորքերով կռվում էր Սուրբ Երուսաղեմը մուսուլմաններից ազատագրելու համար:
Էդ ինչո՞ւ Դոնալդ Տուսկը չէր խոսում էն ժամանակ, երբ 15-րդ դարում Գրյունվալդի ճակատամարտում լեհական զորքերը պայքարում էին գերմանական օրդաների դեմ:
Էդ ինչո՞ւ Ուրսուլա ֆոն Դեր Լեյենը չէր խոսում էն ժամանակ, երբ Ալեքսանդր Նևսկու զորքերն իրենց նախահայրերին ընկղմում էին «Սառցե ճակատամարտ»-ի սառույցների տակ:
Էդ ինչո՞ւ ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը չէր խոսում էն ժամանակ, երբ անգլիական քաղաքական կլումբայում սպիտակ և կարմիր վարդերը իրար դեմ էին կռվում, երբ յորքերն ու լանկաստերները դաժանաբար կիսում էին պլանտագենետների ժառանգությունը, ինչի արդյունքում հաղթեցին թյուդորները:
Էդ ո՞ւր էիք դուք բոլորդ էդ ժամանակ:
Նենց որ` դուխով:

https://www.facebook.com/n.zohrabyan/posts/754872211999839

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930