Սոցիալական այս ծանր վիճակի պայմաններում թերեւս սա չէի գրի, եթե թիվ 28 երթուղու «Գազելի» վարորդն ընդգծված անհարգալից չվարվեր ուղեւորի հետ:
Այսօր ժամը 17:30-ի սահմաններում վարորդի անմիջապես թիկունքում նստած երթեւեկում էի Խանջյան փողոցով: Երբ նկատեցի, որ կտորե դիմակը ծնոտի տակ է իջեցրել, հարգալից խնդրեցի՝ դիմակը ճիշտ դնել, որովհետեւ շփվում է ուղեւորների հետ:
Վարորդը նախ «արդարացավ», որ ամբողջ օրն աշխատում է, իսկ երբ ասացի, որ կարող է վտանգել ուղեւորների առողջությունը, պատասխանեց. «Վախենում ես վարակվես, իջիր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ