«Ռոկի» ֆիլմաշարի շվեդ հերոսը, որը 4-րդ ֆիլմում մարմնավորել է ռուս Իվան Դրագոյի կերպարը, ամուսնացել է երկրորդ անգամ ու հայտնվել լրահոսի կենտրոնում: «Այստեղ, Շվեդիայում, ինչ-որ առանձնահատուկ բան է կատարվել»,-գրել է նա ինստագրամում՝ տեղադրելով իր նոր կնոջ հետ լուսանկարը, որում աղջիկը ցուցադրում է ամուսնական մատանին:
Արտիստի ընտրյալը 24-ամյա նորվեգուհի Էմմա Կրոկդալն է՝ ֆիթնեսի ինստրուկտոր՝ Լոս-Անջելեսից: Ի դեպ, Էմման Իդա Լունդգրենի՝ Դոլֆի ավագ դստեր տարիքին է:
«Շնորհավորում եմ, ընկերս: Դու լավագույնն ես», – մեկնաբանություններում գրել է Սիլվեսթեր Սթալոնեն՝ 1985 թվականին էկրան բարձրացած նույն ֆիլմում Ռոկի Բալբոայի դերակատարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ