Տղամարդկանց թենիսում թեեւ սերնդափոխությունն ընթանում է լրիվ թափով, սակայն «Մեծ սաղավարտներում» եւ ATP վարկանիշային ցուցակներում առաջվա պես իշխում է Նովակ Ջոկովիչ, Ռաֆայել Նադալ, Ռոժե Ֆեդերեր եռյակը:
Մասնագետներին հետաքրքրել է, թե երիտասարդ՝ 25 տարին դեռ չբոլորած թենիսիստներից ովքե՞ր կարող են նրանց շրջանցել: TOP 100-ում այդպիսի 37 երիտասարդ կա: Եվ նրանց մեջ է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ 24-ամյա Կարեն Խաչանովը:
Ընթացիկ վարկանիշային ցուցակում նա զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ բարձրագույն արդյունքը եղել է 8-րդ տեղը այն բանից հետո, երբ 2018 թվականին առաջին տեղը գրավեց Փարիզի «Masters»-ում՝ եզրափակչում առավելության հասնելով Նովակ Ջոկովիչի նկատմամբ, իսկ հաջորդ տարի «Ռոլան Գարոսում» հասավ քառորդ եզրափակիչ՝ իր համար տեղ ապահովելով լավագույն 10-յակում:
Ճիշտ է, Խաչանովը դրանից հետո սենսացիոն արդյունքներ չի գրանցել, սակայն կայուն ամրապնդվել է երկրորդ տասնյակում, իսկ նրա կարիերան, թեեւ դանդաղ, բայց վերելքի ճանապարհին է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ