Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ». Արման Թաթոյան

Հունիս 20,2020 16:31

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին:

«Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ, հետևաբար պետության պատասխանատվության նշաձողն ավելի բարձր է նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա տեղեկացրել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) վերջերս հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության նպատակով իրականացնում են մշտադիտարկման այցերին հատուկ հաստատություններ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի կողմից իրականացվում է սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկում:

Ոլորտում իրականացվում են շահագրգիռ կողմերի միջև վերապատրաստումներ ու քննարկումները, Պաշտպանն առանձին զեկույց է հրապարակել ախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ՝ կատարելով նաև օրենսդրության և Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ առաջարկներ:

ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի, ՀՀ Միգրացիոն ծառայության և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն համատեղ նախաձեռնած առցանց համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլք:

Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար, իսկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին միջոցառման կազմակերպման և ոլորտն ուշադրության ներքո պահելու համար:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930