«Հայաստանը գտնվում է պատերազմական դրության մեջ, մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված մարդկանցից մեկը»,-լրագրողների հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպմանը ինչո՞ւ էին շենքի տարբեր հարկերում դիպուկահարներ տեղակայված, որոնց լուսանկարել են քաղաքացիները, հանդիպումից հետո այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա ասաց, որ ՀՀ-ում էլ կան մարդիկ, որոնք այս գործընթացների շրջանակում չեն սիրում վարչապետին և նրա գործունեությունը: Այնուհետև հայտնեց, որ իր հասցեին հնչած անվանական սպառնալիքներից հետո իր հետ ևս ոստիկանության աշխատակից է շրջում և ամփոփեց. «Կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը պետք է ամենաբարձր ձևով ապահովվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ