Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Երբ վարչապետը դուրս եկավ «Իմ քայլի» գրասենյակից, «Ոչ վայրկային թալանին» նախաձեռնության մասնակիցներից Մանուել Մանուկյանը գոչեց. «Պարո′ն վարչապետ, Ձեզ հարց ունեմ բանկերի հետ կապված: Քաղաքացի եմ՝ Մանուել Մանուկյան: Բանկերը թալանել են ժողովրդին: Մի վայրկյան լսեք: Պարո′ն Փաշինյան, բանկերը Ձեր ժողովրդին են թալանել, ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, բանկերի հարցերը լուծեք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ