ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Մարտակերտի շրջանի կոնտակտավոր բնակչի մոտ:
Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող հինգ քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Կորոնավարակն առայսօր հաստատվել է 97 քաղաքացու մոտ, որից առողջացել են 63-ը: Այս պահին մեկուսացված է 78 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1571 թեստավորում:
ԱՐՑԱԽ/ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԱԲ
Կարդացեք նաև
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/154376982869757