Հունիսի 19-ին, ժամը 17։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 523» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Չ․) վրաերթի է ենթարկել Անահիտ Ե․-ին (ծնված 1952 թ.), ում մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նա գիտակցության չգալով՝ մահացել է։
Շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ