Հունիսի 19-ին Եվրախորհրդարանը 507 կողմ 119 դեմ ձայներով հաստատել է «Արևելյան գործընկերությունը 2020թ. հունիսի գագաթաժողովի նախաշեմին» խորագրով բանաձևը, որում տեղ են գտել Արևելյան Գործընկերության վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները։ Բանաձևն առանձին կետով անդրադարձել է նաև Արցախյան հակամարտությանը:
Բանաձևում նշված է, որ Եվրախորհրդարանն «իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և նրանց 2009-ի հիմնարար սկզբունքներին, որոնց նպատակն է հասնել խնդրի կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության և ԵԱՀԿ 1975 թ․ Հելսինկյան Եզրափակիչ ակտի նորմերի և սկզբունքների վրա»:
Բացի այդ Եվրախորհրդարանը բոլոր կողմերին քաջալերում է ինտենսիվացնել երկխոսությունը և զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, որը հարվածի տակ է դնելու կարգավորման ցանկացած հեռանկար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ