Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սիգի մանրաձկան որսը պետք է արգելվի․ «Ժամանակ»

Հունիս 20,2020 12:05

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը ահազանգում է՝ Սևանա լճի համար էկոլոգիական մեծ նշանակություն ունեցող սիգի մանրաձուկը վաճառվում է 60 դրամով, թալանը պետք է կանգնեցնել։ Մանրաձուկը շատ խիստ հսկողության տակ պետք է լինի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ մանրաձկան որսը պետք է արգելվի, քանի որ դա պոպուլյացիան լրացնողն է։ Նա անդրադարձավ պիլոտային ծրագրին, որի համաձայն՝ թույլատրվում է սիգի որսը։ «Նախարարությունը մեզ դիմել էր, մենք չէինք առաջարկել դա։ Նախկին նախարար Գրիգորյանը վստահ է, որ մենք ենք առաջարկել։ Անգամ զարմացավ, որ ասացի՝ մենք չենք առաջարկել ծրագիրը։ Քանի որ իրենք արդեն որոշումը կայացրել են, մենք ուղղակի առաջարկներ ենք տվել, թե ինչպես կարելի է պիլոտային որսը կազմակերպել, որ քիչ վնաս տա ու էֆեկտիվ լինի։ Հիմա այդ պիլոտային որսը պետք է իրականացված լիներ, բայց մինչև հիմա չեն իրականացնում։ Դրա փոխարեն գնում է բացարձակ թալան լճում։ Մանր ձկները նույնիսկ հատը 60 դրամով են սկսել վաճառել։ Դա անթույլատրելի է։ Շատերը չեն հասկանում այդ ձկների սննդային արժեքը, էկոլոգիական մեծ նշանակությունը լճի համար։

Ասում են՝ սիգը ներմուծված ձուկ է, էկոլոգիական նշանակություն չունի։ Հենց ունի, հենց էկոլոգիական արժեքի համար են առաջնահերթ ներմուծել։ Շատերը չեն հասկանում, անգամ նախարարների, տեղակալների մակարդակով դա չեն հասկանում։ Ես չգիտեմ՝ իրենց խորհրդականներն ինչ խորհուրդ են տալիս իրենց, բայց գոնե մասնագետներին հարցնեն մինչև որոշում կայացնելը։ Պիլոտային ծրագիրը մի կողմ դրած՝ այս թալանը պետք է կանգնեցնել։ Պիլոտային լինի, թե չլինի՝ մանրաձուկն ու բազմացող ձուկը շատ խիստ հսկողության տակ պետք է լինեն։ Չի կարելի դա որսալ։

Այդ մանրաձուկը լրացումն է պոպուլյացիայի։ Մենք ի՞նչ ձուկ պետք է ունենանք վաղը: Հետո էլ զարմանում են, թե ինչի ձուկ չունենք»,- վրդովված ու զայրացած նշեց Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930