ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավելի երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։
Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:
Տարածաշրջանում ամենամեծ գումարը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, տրամադրվում է Ադրբեջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջինիս ծրագիրը ևս ունի գրեթե նույն նպատակները, ինչպես Հայաստանի ու Վրաստանի ծրագրերը, սակայն տրամադրվող գումարը ավելի մեծ է՝ մոտ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար: Վաշինգտոնը նաև միգրանտների ու փախստականների օժանդակության ծրագրի շրջանակում Ադրբեջանին է տրամադրել 565 հազար դոլար, որը թիրախավորում է հատկապես ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին և հասարակության ամենախոցելի խավերին: Վերջին 20 տարիներին Ադրբեջանը տարածաշրջանմում ընդհանուր առմամբ ամենաքիչ ամերիկյան օգնություն ստացած երկիրն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում