Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։
Քննությունները կմեկնարկեն
- հուլիսի 2-ին՝ Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),
- հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, աշխարհագրություն, քիմիա,
- հուլիսի 6-ին՝ մաթեմատիկա, իսկ
- հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, կենսաբանություն, ֆիզիկա
առարկաներից։
Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝
հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։
Կարդացեք նաև
Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:
ՀՀ ԿԳՄՍՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ