ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները, ընդգծել ՀՀ-ՌԴ միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպումն ընթացել է երկկողմ վստահության մթնոլորտում:
ՀՀ Ազգային ժողով