ՈՒԵՖԱ-ն կազմել եւ հաստատել է 2022 նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում նախատեսված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի ձեւաչափը, որը դեռ պետք է արժանանա նաեւ ՖԻՖԱ-ի հաստատմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱ եվրոպական գոտու որակավորման փուլը ունենալու է 10 խումբ: 5-ում կլինի 6-ական ազգային հավաքական, 5-ում՝ 5-ական: Խմբերում հաղթող թիմերը միանգամից իրավունք կնվաճեն մասնակցելու եզրափակիչ փուլի մրցաշարն, իսկ երկրորդ տեղ զբաղեցնողները Ազգերի լիգայի որակավորման շեմը հաղթահարած երեք հավաքականների հետ կպայքարեն մնացած ուղեգրերի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ