Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 19-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյանի հետ:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված հարաբերությունները՝ ընդգծելով, որ այսուհետ ևս այդ փոխգործակցությունը կշարունակվի ու կխորանա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համավարակի պատճառով ստեղծված դժվարին ֆինանսատնտեսական իրավիճակը հաղթահարելու և բանկային համակարգի դերն Արցախի տնտեսության մեջ ավելի մեծացնելու հնարավորությունները:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կարդացեք նաև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ