Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիրավորանք, անեծք, սպառնալիք. մեր պետության մեկ օրը. Էլինար Վարդանյան

Հունիս 19,2020 17:50

Երեկ մեր հասարակությունը օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներին և լուրերին հետևելով։ Միաժամանակ ընթանում էին մի քանի դատական և իրավական պրոցեսներ։

1.Դատական նիստ Վերաքննիչում։ Խափանմանի միջոցի հարց։ Ճամբարների բաժանված ֆեյսբուք։ Վիրավորանք, անեծք, սպառնալիք։

2.Դատական նիստ Շենգավիթում։ Խափանման միջոցի հարց։ Աջակիցների հավաք, ընդհարում ոստիկանության հետ։ Փաստաբանի մտահոգիչ մեկնաբանություններ։

3.Կարգապահական վարույթի քննություն ԲԴԽ-ում։ Ինքնուրույն և բացառապես օրենքի շրջանակներում աշխատող դատավորի ցուցադրական պատժելու ակցիա։ Ընթանում էր դատավոր Ա. Ազարյանի նկատմամբ հարուցված։ Ի աջակցություն դատավորի ԲԴԽ-ի մոտ հավաքվել էին բազմաթիվ փաստաբաններ։ Դա դատավորի գործունեության ամենաօբյեկտիվ գնահատականը կարող է լինել։

4.Խուզարկություններ ԲՀԿ պատգամավորների բնակարաններում, գրասենյակներում։ Ակնհայտորեն իշխանությունները մնացել են ուժայինների հույսին։ Տոտալ հարձակում մեկ կուսակցության վրա, և ուժայինների տոտալ օգտագործում քաղաքական նպատակներով։

5.Եվրոպական ինստիտուտները մտահոգություն են հայտնում Հայաստանում ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։ Կոչ են անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

6.Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում «Բանկային գաղտնիքի մասին» և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների մի քանի հոդվածները։ Սրանք այն օրենքներն են, որոնց հակասահմանադրականության մասին ահազանգում էին բազմաթիվ իրավաբաններ, ահազանգում էինք մենք։ Բայց այս օրենքներից բացի կան մի շարք այլ, արդեն օրինական ուժի մեջ մտած օրենքներ, որոնց սահմանադրականությունը մի օր վիճարկվելու է, իսկ մինչ այդ բազմաթիվ հակաիրավական պրոցեսների հիմք են դառնալու։

 

7.ԱԺ պատգամավորը ԱԺ ամբիոնից կես ժամ ժամանակ է տալիս լրատվամիջոցի «շեֆերին» կամ շատ արագ նյութը հեռացնել, կամ՝ փոխել վերնագիրը։ Իսկ հետո՞…։

 

8.Երկրի վարչապետը շրջում էր փողոցներով՝ մարդկանց դիմակներ բաժանում։

Մեր պետության կյանքը  կազմված է կամ դատերից ու քրեական գործերից, կամ համաճարակից։ Եվ մարդիկ պարբերաբար իրար և իրենք իրենց հարցնում են՝ հետո ի՞նչ է լինելու։ Բա կյանքը ե՞րբ է լավանալու, բա խնդիրները ե՞րբ են լուծվելու, բա աշխատանք ե՞րբ  է լինելու և այլն, և այլն։ Ես ներկայացրեցի մեր պետության մեկ օրը։ Մյուսները սրանից առանձնապես չեն տարբերվում։ Հետևաբար բարդ է լինելու։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930