Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակը և ատրճանակի նմանվող առարկան որպես զենք օգտագործելով պահանջել են գումար. բացահայտվել է փոստային բաժանմունքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը

Հունիս 19,2020 17:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Քննությամբ պարզվել է, որ 37-ամյա տղամարդը, 36-ամյա ընկերոջ և իր մորաքրոջ որդու հետ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, 2020թ. փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, իր կողմից օրավարձով շահագործվող ավտոմեքենայով ուղևորվել են Երևան քաղաքի Սեբաստիա 27 հասցեում գործով «Հայփոստ» ՓԲԸ պատկանող փոստային բաժանմունք, սպասել մինչև հաճախորդների հեռանալը: Այնուհետև, 36-ամյա և 37-ամյա տղամարդիկ մուտք են գործել նշված բաժանմունք, որտեղ 36-ամյա տղամարդը իր հետ նախապես վերցրած ատրճանակին նմանվող առարկան որպես զենք օգտագործելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով, իսկ 37-ամյա տղամարդը օգտագործելով իր հետ նախապես վերցրած դանակը, աշխատակիցներից պահանջել են գումար, վերցրել այն, նստել շենքի ետնամասում կայանված ավտոմեքենան և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա և 36-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ նրանց օժանդակող անձի վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930