Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «Այն ժամանակ կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, բայց այսօր ասածներիս տեր եմ»

Հունիս 19,2020 17:32

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը, դատարանի որոշումը կհրապարակվի կիրակի:

«Որ կալանավորելու, ձերբակալելու միջնորդություն ներկայացնեն ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին, մենակ մի բան կասեմ՝ եթե երկրի վիճակը, համաճարակը, տնտեսական անկումը, եթե պատճառը ես եմ, եթե ես եմ մեղավոր, պատրաստ եմ ինքնակամ գնալ պատիժը կրելու: Բայց նորից եմ ասում, որ այս ամենը ինձ համար շատ զարմանալի է»,-լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ նրա առնչությամբ ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն է տարածել:

Հարցին՝ «այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն գործադիրի մաս էր, ձեր հետ առնչվող մարդկանց հետ կապված քրեական գործեր կային, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք ասում, որ քաղաքական հետապնդում է», Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու: Միշտ մտածել էի, որ քննությունը պետք է կատարվի: Բայց այսօր ասածներիս տեր եմ»: Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն գործընթացը քաղաքական հետապնդում են որակում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930