Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան»-ն առաջիկայում 1000 աշխատակիցներ կկրճատի

Հունիս 19,2020 16:42

«Գազպրոմ Արմենիան» հուլիսի 19-ից ստիպված է լինելու կրճատել 1000 աշխատողի: Այս մասին այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը: Նա ասաց, որ նման քայլի են գնալու հանձնաժողովի հաստատած սակագների արդյունքում, քանի որ այդ սակագնով ընկերությունը չի կարող վճարել 1000 աշխատակցի. «Հանձնաժողովի հետ հիմնական տարաձայնությունը վերաբերում էր աշխատողների թվաքանակին, որը նորմատիվից 2000-ով պակաս է, իսկ փաստացիից 1000-ով պակաս: Այսինքն՝ մենք պետք է 1000 աշխատող կրճատենք: Նաեւ ընթացիկ շահագործման հումք- նյութներն են պակասում՝ 8 միլիարդից դարձել է 4 միլիարդ: 480 միլիոն դոլար ներդրում պետք է անենք տաս տարվա ընթացքում, այստեղ խնդիր չկա, բայց մենք խնդիր ունենք ընթացիկ ծախսերն ապահովելու առումով»:

Ընկերություն վարչական կազմից տաս աշխատակցի 2 միլիոն դրամ աշխատավարձերի կրճատման մասին էլ Թադեւոսյանն ասաց՝ մոտ 15 օր առաջ նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարությանն՝ իր աշխատավարձը նվազեցնելու համար. «Որպեսզի ես նույնպես զգամ այն բեռը, որ զգալու են բոլորը: Ես պաշտոնապես նամակ եմ ուղարկել եւ սպասում եմ պատասխանին, մյուսներինն իջեցնելու եմ իմ հրամանով»:

Կրճատվող 1000 աշխատակիցների շրջանում կլինեն հսկիչներ, վարորդներ եւ այլ աշխատակիցներ, ինչպես ասաց Թադեւոսյանը, 50%-ով կկրճատվի հսկիչների թիվը, քանի որ ամեն հսկիչի աշխատանքն էլ պակասել է, այն աշխատանքը, որը նրանք պետք է անեին 3 օրում, հիմա թույլատրվում է անել 6 օրում. «Այսինքն` օրենքով նման աշխատանքի պահանջարկ չկա, մոտ 7-8 հարյուր հսկիչ կկրճատվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930