Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ դրանց ընթացքում քննարկվում են համագործակցության շրջանակում իրականացվող կարևորագույն հարցեր։
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ևս կարևորել է նախարար Բադասյանի հետ հանդիպումը և քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձևավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին։
Ռուստամ Բադասյանը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել, որ դրանք զարգանում են ճիշտ ուղղությամբ ու մեծ արագությամբ։ Ինչ վերաբերում է Պարեկային ծառայության ստեղծման աշխատանքներին, նախարարը տեղեկացրել է, որ կարճ ժամանակահատվածում կատարվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ներկայում մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, իսկ Ծառայության ստեղծման նախնական հայտարարությունից հետո հետաքրքրվածների թիվը ոգևորող է։
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն անդրադարձել է նաև դատաիրավական, հակակաոռուպցիոն և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտների զարգացումներին։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն