Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹԻՄ» ընկերության՝ հեռուստառադիոծրագրերի մալուխային հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումը մերժվել է 

Հունիս 19,2020 16:23

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:

Ներկայացնելով հարցը Հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետը նշել է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, որոշ փաստաթղթեր եղել են ոչ հայերեն լեզվով, հակասելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքին և այլն:

Քննարկելով դիմումը ակնհայտ է եղել, որ ներկայացված գործարար ծրագիրը հնարավորություն չի տալիս հստակ և ամբողջական պատկերացում կազմել մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների, ընկերության առջև դրված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև նպատակների և դրանց հասնելու միջոցների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ նշելով, որ ներկայացված փաստերի առկայության դեպքում՝ համաձայն ՀՌՀ և Լիցենզավորման մասին օրենքների, ինչպես նաև Հանձնաժողովի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների դիմումը ենթակա է մերժման:

Նիստին ներկա Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները ընդունելի են:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930