Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց գազի նոր սակագնի վերաբերյալ

Հունիս 19,2020 15:56

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում կայացրեց գազի սակագնի փոփոխության վերաբերյալ: Ըստ հանձնաժողովի որոշման, բնակիչ-սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: Սակագինն անփոփոխ կման նաեւ սոցիալապես անապահով սպառողների համար՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Ամսական մինչեւ 10 000 խմ սպառող տնտեսվարողները եւս կվճարեն 1 խմ-ի դիմաց 139 դրամ, իսկ 10 000 խմ-ից ավելի գազ սպառելու դեպքում յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա $255,91:

Հիշեցնենք, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր բնակչության համար վերջնական սակագին սահմանել 1000 խմ-ի դիմաց 135,909 դրամ` ներկայումս գործող 139 հազարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն իր քննարկումների եւ հաշվարկների արդյունքում առաջարկում է սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ:

Ըստ էության, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է 3091 դրամով էժանացնել գազը, բայց ռուսական այս ընկերության առաջարկում մի «նրբություն» կա. ընկերությունն իր ներկայացրած հայտով առաջարկում է սոցիալապես անապահովների համար նույնպես սահմանել 135,909 դրամ՝ ներկայումս գործող 100,000-ի փոխարեն՝ տարեկան մինչեւ 600 խմ սպառման դեպքում: Ընդ որում, «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է թանկացնել նաեւ ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության ոլորտում որոշ արտադրությունների՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը, ներկայումս գործող 212 դոլարի փոխարեն այն դարձնել 283.14 դոլար, իսկ հանձնաժողովն առաջարկում է այս խմբի սպառողների համար սահմանել 224 դոլար:

Ամսական մինչեւ 10 հազար խմ գազ սպառողների համար էլ ռուսական ընկերությունն առաջարկում է կրկին սահմանել 135,909 դրամ, ներկայումս գործող 139 հազարի փոխարեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930