Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրանեսթ»-ը կարևորել է ինքնորոշման իրավունքը

Հունիս 19,2020 15:49

Հունիսի 18-ին կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստը՝ առցանց ձևաչափով, որից հետո հրապարակվել է Բյուրոյի պաշտոնական հայտարարությունը:

«Մենք՝ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի անդամներս, ներկայացնելով Եվրախորհրդարանի, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունները, վերահաստատում ենք Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, մասնավորապես՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, օրենքի գերակայություն և լավ կառավարում, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում, այս բոլոր արժեքները պետք է ամրապնդվեն՝ ի շահ քաղաքացիների, որոնց ներկայացնում ենք»,-ասվում է փաստաթղթի առաջին դրույթում:

Փաստաթուղթն անդրադարձել է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: «Գիտակցում ենք, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ կնքված ԱՀ/ԽՀԱԱԳ համաձայնագրերը, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կնքվել է Հայաստանի Հանրապետության հետ, վկայում են դիֆերենցված մոտեցման մասին և պետք է հանգեցնեն երկկողմանի հարաբերություններում ձևաչափերի և ճանապարհային քարտեզների հետագա կատարելագործմանը»:

Ըստ հայտարարության Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը սահմանում է շրջանակ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում Հայաստանի դերի ամրապնդման համար:

Կարևորվել է նաև վիզաների դյուրացման և ազատականացման հարցը, որն էլ իր հերթին կհագեցնի հասարակությունների միջև շփումների խորացմանը:

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս հայտարարությանը. «Բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցանք հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը։

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930