Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները չպետք է սահմանափակեն հավաքների ազատությունը. ՄԱԿ

Հունիս 19,2020 13:35

Կորոնավիրուսի համավարակն ամբողջ աշխարհում  հանգեցրել է աննախադեպ մարտահրավերների մարդու իրավունքների ոլորտում: «Ողջունում եմ կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակությունների ջանքերը, համատեղ աշխատանքը, որոնք ուղղված են բնակչությանը վիրուսից պաշտպանելուն:  Այնտեղ, որտեղ որպես ուղենիշ մարդու իրավունքներն են, կարող  ենք ավելի արդյունավետ հաղթահարել համավարակը և բարձրացնել կայունությունն ապագայում»,-ասել է ՄԱԿ-ի՝ խաղաղ հավաքների և ասոցիացիաների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Կլեման Վուլը:

Վուլն անհանգստացած է աշխարհի տարբեր երկրների քաղաքացիական հասարակություններից ստացվող հաղորդագրություններից, որոնք վկայում են մի շարք վտանգավոր միտումների և սահմանափակումների մասին: Նրա խոսքով՝ շատ երկրներում ընդունվել են օրենքներ, որոնք սահմանափակում են հասարակական հավաքները և տեղաշարժը,  բացի այդ համապատասխան միջոցառումների մշակման գործընթացում քաղհասարակության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ տեղի չեն ունեցել: Արդյունքում ընդունվել են օրենքներ, կանոններ, որոնք խնդրահարույց են: Որոշ երկրներ էլ ճգնաժամն  օգտագործել են տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար՝ ընդունելով նոր օրենքներ, որոնք նախատեսում են պատիժ «կեղծ տեղեկատվության» տարածման համար:

ՄԱԿ հատուկ զեկուցողը պետություններին  հորդորել է  համավարակի պայմաններում ընդունել այնպիսի միջոցառումներ,  որոնք չեն հակասում մարդու իրավունքներին:

Նա, մասնավորապես առանձնացրել է 10 առանցքային սկզբունք՝

հարգել մարդու իրավունքները՝ իրավական նոր միջոցառումների շրջանակներում,

ապահովել, որպեսզի բնակչության առողջության սպառնալիքները չօգտագործվեն որպես պատրվակ՝ իրավունքների ոտնահարման համար,

ժողովրդավարությունը չի կարող հետաձգվել անորոշ ժամկետով,

քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն՝ առողջապահական ոլորտում ռազմավարությունների մշակման գործընթացում,

հավաքների ազատության երաշխիք՝ առցանց ձևաչափով,

խոսքի ազատության ապահովում,

բազմակողմանի կազմակերպություններում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովում,

միջազգային համերաշխություն,

համավարակի հետևանքների հաղթահարում և բարեփոխումների իրականացում:

Ամփոփելով ՄԱԿ հատուկ զեկուցողն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհում բողոքի ցույցերի աննախադեպ ալիք է գրանցվել: Չնայած, որ ցուցարարների պահանջները, խնդիրներ, տարբեր են եղել, նրանք կոչ են արել հաստատել ավելի ժողովրդավար կառավարում, հարգել մարդու իրավունքները, քայլեր ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելման համար:

«Քիչ հավանական է, որ այսօրվա ճգնաժամը կհանգեցնի այս պահանջների նվազեցմանը, ավելի շուտ տնտեսական անկումը, որն էլ իր հերթին կխորացնի անհավասարությունը, ավելի կսրեն բողոքի ակցիաների արմատական պատճառները»,-ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930