Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ պատշաճ չի ծանուցվել». Հուշարձանների պահպանության գործակալության պետին այլ աշխատանք են առաջարկել, չսպասելով պատասխանին՝ ազատել պաշտոնից. «Հայկական ժամանակ»

Հունիս 19,2020 12:44

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ պորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Աբրոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջ միջոցով:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում գործակալության արդեն նախկին պետը հայտնեց, որ հրամանի մասին իրեն պաշտոնական փաստաթղթաշարժի համակարգով տեղեկացրել է նախարարության կադրերի բաժնի ավագ մասնագետը։ «Սակայն նույն համակարգով որեւէ փաստաթուղթ բացելու իմ հնարավորությունը նույն ժամանակ փակել են, եւ ես չեմ տեսել այդ հրամանը եւ այն ինձ պատշաճ չի ծանուցվել»,- ասաց Աբրոյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են ազատել զբաղեցրած պաշտոնից, նա պատասխանեց, որ իրեն ազատելը կապված է եղել Գործակալության վերակազմակերպման հետ. «Բայց խնդիրն այնքան ազատվելս չէ, որքան այն, որ նախարարությունում մասնագետներից ազատվելով (իրենց համար կամակատարների եւ ոչ մասնագետների փոխարինմամբ), ստորաբաժանման կարգավիճակն են թուլացնում:

Աբրոյանի վստահեցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունում ոչ կոմպետենտ լինելու, բնագավառի օրենսդրության խնդիրները չլուծելու, փաստերը թաքցնելու, որոշ այլ շահեր սպասարկելու (ո՛չ բնագավառի գերակայության) միտում կա։ «Այն, ինչ որ հեղափոխությունից հետո չպետք է շարունակվեր, շարունակվում է: Բնագավառը վտանգում են, որի փաստական օրինակներից են՝ Ֆիրդուսի դեպքը, Արամի 23-ի վերականգնումը չկատարելու նոր ռազմավարությունը, արգելոցում պոմիդոր-բիբար ցանելու «գիտնական-հնագետներին» թողտվության եւ այլն»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում նկատելի կլինեն նաեւ նախարարության մյուս բացթողումներն ու սխալ որոշումները:

Նկատենք, որ Արմեն Աբրոյանը տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում է, որ պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ուներ Ֆիրդուսի տարածքում պատմական շենքերի քանդման համաձայնություն, եզրակացություն եւ թույլտվություն տալու, սակայն չի տվել, քանի որ նպատակահրամար չի գտել՝ արժեքավոր համարելով ապամոնտաժվող շենքերը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930