Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես քանի օր է՝ լացում եմ, որ պարոն Ծառուկյանի հետ այսպես են վարվում». մի կին արտասվում է դատարանի առաջ

Հունիս 19,2020 12:20

«Հաշմանդամություն ունեցողների կյանքն այսօր շատ բարդ է, շատ դժվար ենք ապրում: Ինչքա՞ն կարող են բարի մարդիկ մեզ խղճալ եւ օգնել, չէ՞ որ մենք հեղափոխություն ենք արել, որ մեր կյանքում ինչ-որ բան փոխվի»,-դատարանի առաջ այսօր արտասվելով լրագրողներին ասաց մի կին:

Հիշեցնենք, որ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը: «Ի՞նչ է արել պարոն Ծառուկյանը, որ ժողովրդին օգնո՞ւմ է, որ սովածների մասի՞ն է մտածում, ի՞նչ է արել այդ մարդը»,-արտասվելով հարցադրումներ արեց կինը, ապա շարունակեց,-«Ինձ որեւէ մեկը չի հորդորել գալ այստեղ: Ես միայնակ հաշմանդամ  եմ, դժվարությամբ քայլելով եկել եմ այստեղ: Ես քանի օր է՝ լացում եմ, որ երկրում այս վիճակն է, որ պարոն Ծառուկյանի հետ կարելի է այսպես վարվել»:

Կինն ասաց, որ Գագիկ Ծառուկյանից երբեւէ օգնություն չի ստացել, բայց եկել է դատարանի առաջ՝ սրտի ցավն արտահայտելու. «Նա շատ լավ մարդ է, ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Եթե ասեմ՝ ինձ օգնել է, կասեք՝ եկել եմ այստեղ, որովհետեւ օգնել է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930