Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր դաշտում ճակատ է ձեւավորվում. կուսակցությունները համագործակցության հուշագիր կստորագրե՞ն. «Հրապարակ»

Հունիս 19,2020 12:05

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանության քայլերն արագացրել են ներքաղաքական գործընթացները։ Ընդդիմադիր դաշտում ճակատ է ձեւավորվում՝ ի դեմս ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների, որոնք առաջիկա օրերին, գուցե՝ վաղը, համագործակցության հուշագիր կստորագրեն։ Մի քանի օր է՝ տեքստի վրա են աշխատում։

Հիշեցնենք, որ այս ուժերի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՅԴ գրասենյակում եւ հայտարարեցին, որ իրենց մոտ կա փոխըմբռնում: Արթուր Ղազինյանը մի փոքր բացեց փակագծերը՝ հայտնելով, որ ներկայացված 5 քաղաքական ուժերը վերջին 6-8 ամիսներին գտնվել են պերմանենտ շփումների մեջ։ Ի՞նչ է ենթադրելու հուշագիրը, ինչպիսի՞ ճանապարհային քարտեզ է մշակվում՝ պայմանավորվել են ժամանակից  շուտ չգաղտնազերծել։ Տեքստը գրում են դաշնակցականները՝ որպես ամենափորձառուն քաղաքական տեքստեր գրելու հարցում, ապա կքննարկեն միասին։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց․ դեռ հայտնի չէ, թե  երբ կստորագրեն հուշագիրը։ «Երբ կունենանք ընդհանուր համաձայնություն, այն ժամանակ էլ կստորագրվի։ Մենք շատ ակտիվ շփումների եւ քննարկումների մեջ ենք, ընդհանուր հարցերի վերաբերյալ կա փոխադարձ ըմբռնում, ավելին չեմ կարող ասել»,- ասաց նա։ Հնարավո՞ր է, որ հուշագիր ստորագրվի ոչ թե 5, այլ 4 կամ 6 ուժերի միջեւ։ Սաղաթելյանն ասաց՝ ամեն ինչ հնարավոր է․ քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, հստակ ոչինչ ասել չի կարող։

Ի դեպ, ՀՅԴ գրասենյակում հանդիպումից հետո Ավետիք Չալաբյանի կուսակցությունն առանձին հայտարարություն տարածեց ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իշխանությունների գործողությունների վերաբերյալ՝ դատապարտեց «քաղաքական հետապնդումները», իսկ ՀՅԴ, «Հայրենիք», «Մեկ Հայաստան» կուսակցությունները համատեղ հայտարարություն արեցին։ Թե ինչն էր պատճառը, կողմերը տարբեր վարկածներ են ներկայացնում։ Մի վարկածով, եռյակի հայտարարությունն ավելի կոշտ էր ու հասցեական, տեքստում կար Նիկոլ Փաշինյանի անունը, մինչդեռ «Ազգային օրակարգ»-ում հակված են եղել ոչ թե անձնավորել, այլ իշխանություններին ուղղված ընդհանրական հայտարարություն տարածել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930