Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու հետաձգվեց Հրայր Թովմասյանի հայցի քննությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հունիս 19,2020 11:31

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատի էր տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը քծնել է իրեն, իսկ երբ ապացույցներ էին ուզել, ներկայացրել էր այն հայտնի գրիչը, որը Թովմասյանը տվել էր վարչապետին:

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար առաջին նիստը: Սակայն հայցվորի ներկայացուցիչը դատարանին տեղեկացրել էր, որ չի ներկայանալու, այլ նիստ ունի: Պատասխանող կողմը նույնպես չէր եկել: Առանց կողմերի բնականաբար նիստը հետաձգվեց, այն նշանակվեց հուլիսի 15-ին:

Հիշեցնենք նաեւ, որ սա արդեն երկրորդ անգամ է, որ այս գործով նիստը հետաձգվում է ու չի կայանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930