Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանեցյան. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի եւ սեփական վարքագծի անհամապատասխանությունը. «Հրապարակ»

Հունիս 19,2020 11:49

Քաղաքական դաշտում ընդդիմադիրները համախմբվում են։ Մի բլոկում «Մեկ Հայաստան» կուսակցությունն է, ԲՀԿ-ն է, Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» եւ ՀՅԴ-ն։ Մենք փորձեցինք պարզել, թե այս ուժն ինչպես է վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին, եւ մի քանի հարց ուղղեցինք Ա․ Վանեցյանին։

– Պարոն Վանեցյան, վարչապետը, հրապարակելով մեկ օրում հիվանդացածների թվերը (665 նոր դեպք), ինքն իրեն եւ հասարակությանը հարց տվեց. ի՞նչն ենք սխալ անում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն ենք սխալ անում։

– Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, կփորձեմ ներկայացնել հարցի պատասխանը՝ կետ առ կետ.

  1. Նախ՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել՝ ի՞նչն ենք սխալ արել, ոչ թե՝ անում։ Այսօրվա վիճակը հետեւանքն է մի շարք կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը եւ անձամբ՝ Փաշինյանը։ Պատրա՞ստ են արդյոք նրանք հասկանալ եւ ընդունել այդ սխալները, որոնք դարձել են տասնյակ հազարավորների հիվանդության, հարյուրավոր մահերի եւ դեռեւս չդադարող ողբերգության պատճառը։
  1. Այդ սխալները թույլ են տրվել բոլոր փուլերում. ա) ուշ է սկսվել համաճարակի դեմ պայքարը. խստացումներ եւ սահմանափակումներ մտցնելու փոխարեն՝ վարչապետը մարդկանց կանչում էր հանրահավաքների, բ) հայտարարված կարանտինը երկրում կրել է ձեւական բնույթ եւ չի տվել ակնկալվող արդյունքը, գ) առողջապահական համակարգը կորցրել է շատ կարեւոր ժամանակահատված եւ պատշաճ չի նախապատրաստվել այս ծավալներին, դ) կառավարությունը չի կարողացել եւ առ այս պահը չի կարողանում ապահովել թեստավորումների անհրաժեշտ քանակն ու ճիշտ մեխանիզմը, տապալվել է զանգվածային թեստավորման վճռորոշ գործոնը, ե) ճակատագրական սխալներից է մայիսի 4-ից առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների սահմանափակումների թուլացումը։
  1. Կա՞ արդյոք բացատրություն, թե մայիսի 4-ից սահմանափակումները թուլացնելուց ինչու միայն 2 շաբաթ անց իշխանությունը կարեւորեց դիմակների կրումը եւ հիմա 24 ժամ նման կոչ է անում։ Դրա հետեւանքով կորցրինք 14 օր եւ ունեցանք վարակի անկառավարելի տարածում։
  1. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի եւ սեփական վարքագծի անհամապատասխանությունը։ Խոսքն ամենեւին միայն արցախյան հայտնի լուսանկարի մասին չէ. եկեք չմոռանանք, որ նույն կառավարության եւ ԱԺ նիստերին դիմակների կրումը մինչեւ վերջերս չուներ պարտադիր բնույթ։

Աններելի սխալների ցանկը կարելի է երկար թվարկել։ Դրանք անպայման դառնալու են շատ լուրջ քննարկման եւ հետաքննության առարկա, որովհետեւ դրանց գինը շատ թանկ է՝ մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930