Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 459 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք

Հունիս 19,2020 10:50

Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված  նոր դեպք և 706 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930