Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ շարունակվելու է նրա խափանման միջոցի հարցով դռնփակ դատական նիստը:
Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը՝ ԱԱԾ-ն, դատարանին միջնորդել է նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: ԲՀԿ առաջնորդին առնչվող երեք քրեական գործ կա: Ծառուկյանը եւ ԲՀԿ-ն գործը քաղաքական հետապնդում են որակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ